Ուկրաինայի Արդարադատության նախարարությունը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ Ուկրաինայում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստան արտահանձնելու մասին որոշում կկայացնի համապատասխան փաստաթղթերը ստուգելուց հետո: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Պավել Պետրեենկոն:
«Արտահանձնումը միայն իրավական ընթացակարգ չէ: Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում: Վերջնական որոշումը կկայացնի Արդարադատության նախարարությունը՝ համապատասխան փաստաթղթերը ստուգելուց հետո: Սա չի լինելու քաղաքական որոշում»,- հայտարարել է Պետրեենկոն: