Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը Արևելք-Արևմուտք ավտոճանապարհի Ռիկոթի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին որոշ մանրամասներ է հաղորդում: Ըստ աղբյուրի, աշխատանքները կսկսեն գալիք տարվա երկրորդ կեսից:
Փաստաթղթի համաձայն՝ ավտոճանապարհի Չումաթլելի-Խևի հատվածի շինարարությունը կֆինանսավորեն Համաշխարհային բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը (41.6 մլն լարի): Խևի—Ուբիսա ճանապարհահատվածը կֆինանսավորի Ասիական զարգացման բանկը (52.45 մլն լարի), Ուբիսա-Ձիրուլա հատվածը՝ Եվրոպական ներդրումային բանկը (52.45 մլն լարի), Ձիրուլա-Արգվեթի հատվածը՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (52.45 մլն լարի):
Ընդհանուր առմամբ կկառուցվի 53 կմ երկարությամբ ճանապարհ, այդ թվում 90 կամուրջ և մոտ 40 թունել: