Ինչու են Գումբուրդո (Կումուրդո) գյուղի բնակիչները ցանկացել մտնել գյուղում գտնվող X դարի տաճարի տարածք, որը գտնվում է ոստիկանության հսկողության տակ, և որը գտնվում է վերականգնման ընթացքի մեջ, և ինչ տեղի ունեցավ արդյունքում:
Ի՞նչ տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում
Գյուղացիները առավոտից հավաքվել էին խաչքար (քարե խաչ) կանգնեցնելու վերաթաղված ոսկորների գերեզմանին, որը գտնվում է եկեղեցու տարածքում: Ոստիկանությունը, մոտ 30 հոգի, նրանց թույլ չտվեցին մտնել եկեղեցու բակ: Բնակիչները պնդում էին: Վեճը վերածվեց բախման: Դեպքի վայր ժամանեց հատուկ նշանակության զորքը: Բախումների հետևանքով կան տուժածներ, 4 ոստիկանության աշխատակից և գյուղացիներ (քանակը անհայտ է): Ներքին գործերի նախարարությունն իրականացնում է հետաքննություն Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, որոնք ենթադրում են հարձակում գործել ոստիկանի վրա, վնասել կամ ոչնչացնել ուրիշի իրերը, ինչը զգալի վնաս է հասցրել, ինչպես նաև խուլիգանություն:
Ինչու՞ էին մարդիկ ուզում մտնել եկեղեցու տարածք:
2015 թ.-ի օգոստոսին, երբ անցկացվում էին հնագիտական պեղումները` եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքների համար, գյուղացիները մտահոգված էին, քանի որ չգիտեին, թե ինչ է տեղի ունենում եկեղեցու տարածքում և ով է փորում այնտեղ: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ: Տեղացիների խոսքերով, նախկինում Գումբուրդոյում թաղում էին հարգված մարդկանց, մահացած երեխաների կամ չմկրտվածներին: Գյուղի բնակիչները, ովքեր ծանոթ չէին պեղումների նպատակին և փորման նպատակներին մտահոգված էին այդ ամենից: Հետո ոսկորները վերաթաղվեցին:
Սակայն, վերականգնման աշխատանքների սկզբին բնակիչներին արդեն տեղեկացրեցին այն մասին, որ եկեղեցին կվերականգնվի, և այլևս չի լինի փլվելու վտանգի տակ: 2016 թ.-ի հուլիսին սկսվեցին վերականգնման աշխատանքները, ընդ որում գյուղացիները միայն ուրախ էին այդ կապակցությամբ:
Սակայն վերականգնման աշխատանքների ընթացքում եկեղեցու տարածքից սկսեցին դուրս գալ մարդկային ոսկորներ: Գյուղացիները կրկին սկսեցին բողոքել և պահանջել, որ իրենց նախնիների ոսկորները չկորչեն և չոչնչացվեն:
Ըստ բնակիչների, հավաքվել և վերաթաղվել են 43 պարկ ոսկոր: Նրանք ուզում էին խաչքար տեղադրել այդ գերեզմանին:
Ապատեղեկատվություն, որը տարածվեց ԶԼՄ-ներում
«Սեպտեմբերի 30-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Գումբուրդո գյուղում միջադեպի մասին, որտեղ մասնավորապես ասվում էր. «Մի խումբ տեղի բնակիչներ փորձել են մտնել Ախալքալաքի շրջանի Կումուրդո գյուղի մշակութային ժառանգության տարածք: Х դարի եկեղեցին, գտնվում է վերականգնման ընթացքի մեջ, օբյեկտը հսկվում է Ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության կողմից: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները արգելում են տեղացի բնակիչների մտնել եկեղեցու տարածք, այն բանից հետո, երբ մի խումբ տեղացիներ փորձել են ուժով մտնել այդ տարածք»:
Այս հայտարարությունը հանգեցրել է լրատվամիջոցներին ենթադրել և հրապարակել, որ տեղացիները դեմ են վերականգնմանը, և նրանք ցանկանում են մուտք գործել եկեղեցու տարածք կանխելու վերականգնումը: Որը չի համապատասխանում իրականությանը:
Խնդրի լուծման ավելի վաղ փորձերը
Խնդիրը պատշաճ կերպով լուծելու համար այս տարվա մայիսին գյուղացիները կազմակերպեցին հանդիպում հայ և վրացի հոգևորականների հետ: Որի ժամանակ կողմերը պայմանավորվեցին առաջին հերթին հավաքել գետնին ցրված բոլոր ոսկորները և կառուցել ժամանակավոր կառույց, որպեսզի ոսկորները չմնան արևի և անձրևի տակ: Բացի այդ, գրել նամակ-դիմում Հայաստանի և Վրաստանի կաթողիկոսներին, համապատասխան մարմիններին, ովքեր իրականացնում են եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Հարցի որոշումը հետաձգվել էր, մինչև սեպտեմբերի 29-ին` գյուղացիները որոշենցին տեղադրել խաչքարը (քարե խաչ) գերեզմանի վրա:
Ինչու որոշվեց խաչքարը կանգնեցնել հենց այդ օրը և ինչու էին գյուղի բնակիչներին սպասում ոստիկանների խումբը, այս հարցը դեռևս մնում է բաց:
Արտատպված է jnews.ge-ից