«Մայիսի 9-ը չարի դեմ մարդկության տարած հսկայական հաղթանակի օրն է»,- ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` Վակե զբոսայգում մայիսի 9-ին` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ:
Մարգվելաշվիլլին ծաղկեպսակ է դրել անհայտ զինվոր հուշարձանին և նշել, որ Վրաստանը այս հաղթանակում մեծ ներդրում է ունեցել. «Մենք` վրացիներս, որ փորք ազգ ենք, կարող ենք հպարտորեն ասել, որ այս հաղթանակում մեծ ներդրում են ունեցել վրացիներն ու Վրաստանը »,-ասել է երկրի ղեկավարը:
Վրաստանի բարձրաստիճան մյուս պաշտոնյաները ևս այսօր ծաղիկներ են խոնարհել հայրենականում զոհվածների հուշարձանին, հանդիպել են նաև պատերազմի մասնակից վետերանների հետ:
Լուսանկարնները` նախագահի ֆեյսբուքյան էջից