Վրաց հոգեւորականը Վիրահայոց թեմի առաջնորդին Վրաստանի թշնամի է համարում

Վրաց հոգեւորական, երեց Իլիա Ճիղլաձեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց մեջ հոգեւորականը մեղադրում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Ճիղլաձեի հայտարարության հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Ծանոթացեք Վրաստանի թշնամու և Ջավախքի յուրացման գաղափարախոսի, Թբիլիսիում ապրող Կայիափայի ժառանգի հետ: Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանն է, ով պատասխանատու է Գումբուրդոյի միջադեպի համար, որպես հոգեւոր առաջնորդ և խրախուսող։ Նախորդ ամիսների ընթացքում գրել եմ, որ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքում Գումբուրդոյի եկեղեցին որպես հայկական է ներկայացված։ Այնպես որ, Գումբուրդոյի անտեղյակ ժողովրդին այս սևազգեստ փարիսեցին է խրախուսում»:

Այստեղ (ֆեյսբուքում, խմբ.) նաև ներկայացնում եմ Վիրահայոց թեմի պաշտոնական կայքի` Գումբուրդոյի մասին  հոդվածը  (Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված է նաև Վիրահայոց թեմի պաշտոնական էջի հոդվածները լուսանկարների տեսքով): Ներկայացնեմ նաեւ Ախալցիխեի մասին հոդված՝ եզրակացությունները թողելով ընթերցողին:

Չնայած այն հանգամանքին, որ մի քանի ամիս առաջ բարձրաձայնել եմ Վիրահայոց թեմի հակավրացական նյութերի առկայության մասին, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ակնհայտ է, որ Վրաստանի պատկան մարմինները բավարար ակտիվությամբ միջոցներ չեն ձեռնարկում:  Փոխարենը՝ ակտիվորեն գործում են էթնիկ և կրոնական ատելություն տարածող և խրախուսող եպիսկոպոս Միրզախանյանը և նրա եղբայրները։

Հ․Գ․ Արժանապատվություն ունեցող երկրում նրանից ընդամենը պահանջում էին հանդարտեցնել գումբուրդոցիներին և ճանաչել Ջավախքի վրացական հողի։ Հետաքրքիր է, ի՞նչ կասի․․․ Սակայն հանուն Վրաստանի ոչինչ չի ասի։

22090047_704437249752463_578684273329586885_n22045856_704437223085799_5889513163790021945_n22046558_704443203085201_8672019115012377501_n

Թողնել պատասխան