Թբիլիսիի Սակրեբուլոյում (Քաղաքային խորհուրդ) լարված իրավիճակ է: Վեճի են բռնվել ընդդիմության և իշխող թիմի ներկայացուցիչները:
Լարվածությունը փորձել են չեզոքացնել Սակրեբուլոյի անվտանգության ծառայության աշխատակիցները: Ավելի ուշ ոստիկանական մի քանի խումբ է ժամանել: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Սակրեբուլոյի նիստի ժամանակ քննարկվել է Բիձինա Իվանիշվիլիի կազմակերպությանը հողատարածք փոխանցելու հարցը: Խոսքը Պուշկինի արձանի հարակից տարածքում գտնվող 1 900 քռմ և Թբիլիսիի բուսաբանական այգու 5 հազար քռմ հողատարածքի մասին է: