Թուրքիայի ոստիկանությունը Վրաստանի 3 քաղաքացու է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ փաստի վերաբերյալ ներկայացնելով նաև տեսանյութ:
Մեղադրող կողմի համաձայն, Վրաստանի քաղաքացիները փողոցում հարձակվել են մի կնոջ վրա՝ փորձելով գողանալ վերջինիս հեռախոսը: Տուժածը տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկացրել է իրավապահներին: Վերջիններս կասկածյալներին ձերբակալել են փողոցում տեղադրված տեսախցիկներն ուսումնասիրելուց հետո: