Ուկրաինայի նախագահի աշխատակազմը չի բավարարել ուկրաինական «Դոստուպ դո պրավդի» թերթի պահանջը՝ ներկայացնել Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանի պատճենը:
«Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին պահանջած տեղեկատվությունը գաղտնի է, այլ անձի իրավունքներին եւ օրենքով պաշտպանված շահերին է վերաբերում, այսպիսի տեղեկատվություն ստանալու համար Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ գրավոր դիմում չի ներկայացվել»,- ասված է նախագահի աշխատակազմի պաշտոնական պատասխանում: