Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ նախագահի հետ խորհրդակցությանը մեծամասնությանը կներկայացնի նրանց ղեկավարը:
«Մենք ունենք ձեւավորված կառուցվածք ու ընթացակարգեր: Մեծամասնությանը ներկայացնում է մեծամասնության առաջնորդը եւ, համապատասխանաբար, նա կանցկացնի հանդիպումը նախագահի հետ»,- հայտարարել է Կոբախիձեն:
Հարցին՝ կմասնակցի արդյոք Կոբախիձեն հանդիպմանը, նա պատասխանել է. «Եթե հանդիպումը կենտրոնացած լինի արդյունքի վրա, ցանկացած ժամանակ կարող ենք անցկացնել այն»:
Ինչպես հայտնի է, խորհրդարանի ղեկավարը Սահմանադրությունում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ նախագահին վետոյի իրավունքի եւ խորհրդարանին դիտարկումների և առաջարկությունների հնարավորություն է տվել: Նշված հարցերի վերաբերյալ նախագահն իշխող կուսակցության անդամներին եւ ընդդիմությանը խորհրդատվություններ է առաջարկել: Մեծամասնությունը պատրաստ է նախագահի հետ հանդիպմանը հատուկ ձեւաչափով՝ միայն նախագահը եւ մեծամասնությունը: