Լիտվական սեյմի խոսնակ Սեյմա Վիկտորաս Պրանցկետիսն առաջարկում է 2018 թվականին Վրաստանին և վրաց ազգին նվեր անել: Նա կարծում է, որ լիտվացիները Վրաստանին պետք է ոչ թե «Գռուզիա» անվանել, այլ «Սաքարթվելո»: Այս մասին հայտնում է խորհրդարանական BALTNEWS.lt-ը: Վրացիները չեն սիրում «Գռուզիա» բառը՝ նախաձեռնությունն այսպես է պատճառաբանել Պրանցկետիսը: Ասում է՝ այդ մասին իրեն Թբիլիսիում ասել են և հասարակ քաղաքացիները, և նախագահ Մարգվելաշվիլին, իսկ Վիլնյուսում՝ Լիտվայում Վրաստանի դեսպան Խաթունա Սալուկվաձեն, ով նկատել է, որ անվանակոչումը հրաշալի նվեր կլինի Վրաստանի համար:
Գաղափարն արդեն հավանության են արժանացրել սեյմի մի քանի պատգամավորներ: