Արտախորհրդարանական ընդդիմությունը առաջնորդների խորհուրդ է ստեղծել: Հեն այս միությունը կմշակի ընդդիմության գործողությունների ծրագիրը, որի գլխավոր հարցը Սահմանադրական բարեփոխումներն են: Քաղաքական կուսակցությունները այսօր խորհրդակցություններ են անցկացրել «Թբիլիսի մարիոթ» հյուրանոցում:
«Պատմական օր է մեր երկրի համար: Տեղի է ունեցել առաջնորդների խորհրդի առաջին նիստը, որը ընթացիկ սահմանադրական փոփոխությունները անօրինական և անարդար է համարել: Սա քաղաքական վճիռ է, և եթե Իվանիշվիլիի ռեժիմը փորձի օլիգարխիկ միապետություն հաստատել այդ ճանապարհով, քաղաքացիները կպաշտպանեն իրենց իրավունքները այդ թվում և ցույցերի ճանապարհով»,- հայտարարել է Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին:
«Միասնություն հանուն նոր Վրաստանի» դաշինքից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գիորգի Վաշաձեի խոսքով, ընդդիմությունը պետք է միավորվի իշխանության դեմ:
«Հիմնական խնդիրը սահմանադրական փոփոխություններն են ու այն ծաղրը, որը «Վրացական երազանք»-ը թուլ է տալիս սեփական ժողովրդի հանդեպ: Երկրորդը կեղծիքների մեքենան է, որն իշխանություններն արդեն գործի են դրել: Այդ պատճառով, կարծում եմ, որ ընդդիմությունն այս ամենին պետք է դիմակայի»,- հայտարարել է Վաշաձեն: