Իրավապահները ձերբակալել են Բաթումիի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության կառուցապատման գործունեության բաժնի ավագ փորձագետին: ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ հետաքննություն է ընթանում:
Բաթումիի քաղաքապետարանից հայտարարել են, որ «ճշմարտությունը բացահայտելու» նպատակով քաղաքապետարանը աջակցում է հետաքննությանը:
Գերատեսչության փոխանցմամբ, այն աշխատակիցների հանդեպ, ովքեր անօրինական գործողություններ կիրականացնեն, խիստ քայլերը կսահմանվեն:
«Կոչ ենք անում քաղաքապետարանում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի՝ չաղավաղել քաղաքապետարանում աշխատող այլ մարդկանց արժանապատվությունն ու հարգանքը»,- ասվում է Բաթումիի քաղաքապետարանի տարածած հայտարարությունում: