Վրաստանը ստանձնել է Փարիզում հիմնված Ինովացիոն ֆինանսավորման մշտական քարտուղարության ղեկավարությունը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հույս է հայտնել, որ մշտական քարտուղարության ղեկավարությունը Վրաստանին հնարավորություն կտա կարևոր ներդրում անել ինովացիոն ֆինանսավորման գործում: Հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք այս նախաձեռնությունը լավագույնս իրականացնելու մեծ հույսեր ենք փայփայում: Հավատում ենք նաև, որ ՄԱԿ-ի, պետական մարմինների ու մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ կակտիվացնենք հիշյալ նպատակին ուղղված գլոբալ գործողությունները»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: