Այսօր Վրաստանի սահմանի հարակից տարածքում՝ Ադրբեջանի Զաքաթալա-Բելաքնիի շրջանում, 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժն արձանագրվել է 13:06-ին:
Առայժմ վնասների մասին տեղեկատվություն չկա:
Ադրբեջանում սեպտեմբերի 6-ին ևս մեկ երկրաշարժ էր արձանագրվել՝ Վրաստանի սահմանից 154 կմ հեռավորության վրա, որի ուժգնությունը կազմել էր 4,2 մագնիտուդ: