Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հույս ունի, որ ընդդիմադիր ուժերի հետ մշակված փաստաթուղթը «խորհրդարանական մեծամասնությանը կխրախուսի վերանայել իր անզիջում դիրքորոշումը»:
Մարգվելաշվիլին նախագահական նստավայրում հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ փաստաթուղթը կուղարկվի «Վրացական երազանք»-ին և Վենետիկի հանձնաժողովին։
«Քաղաքական բոլոր ուժերը զիջումների գնացին, համաձայնություն ձեռք բերվեց։ Հույս ունենք, որ ընդհանուր հայտարարի կգանք։ Բոլորովին տարբեր տեսակետներ ունեցող կուսակցությունները հարցի շուրջ համաձայնության են եկել»,-ասել է երկրի ղեկավարը։
Հիշեցնենք՝ Սահմանադրության սեփական նախագիծը մշակելու կոչով նախագահ Մարգվելաշվիլին օրեր առաջ դիմել էր ընդդիմադիր ուժերին։