«City park»-ի (քաղաքում վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող ընկերություն) հետ բանակցություններով ոչնչի չհասանք․ Եթե ապագա քաղաքապետն ավելի կոշտ քաղաքականություն վարի, դա միայն ողջունելի է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
«Իմ վերաբերմունքը «City park»-ի հանդեպ բոլորին արդեն հայտնի է: Նրանց կողոպտիչ քաղաքականության հանդեպ ես չեմ կարող դրական տրամադրվել: Բնական է, որ պետք է կոշտ քաղաքականություն ձեռնարկել: Մենք բանակցությունների ճանապարհով ոչնչի չհասանք, նրանք չեն կատարել իրենց խոստումները։ Այդ պատճառով, եթե հաջորդ քաղաքապետն ավելի կոշտ քաղաքականություն վարի նրանց հանդեպ, դա միայն ողջունելի է»,-ասել է Նարմանիան:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն նշել է, որ ընտրվելու դեպքում Թբիլիսիում կվերացնի մեքենաների կայանման «ամոթալի խնդիրը»: