Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի առաջին պարտիան ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ սպիտակ խաղաքարերով ավարտեց ոչ-ոքի:
Կողմերը խաղն ավարտել են 32-րդ քայլում:
Կիսաեզրափակչի երկրորդ պարտիան կկայանա վաղը՝ սեպտեմբերի 20-ին: Արոնյանը կխաղա սեւ խաղաքարերով։
Եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարում են ամերիկացի Ուեսլի Սոն և չինացի Դին Լիժենը: