Գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան նոր պաշտոն կունենա

Թբիլիսիի գործող քաղաքապետ Դավիթ  Նարմանիան հնարավոր է աշխատանքը շարունակի Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովում:

Interpressnews-ի փոխանցմամբ՝ իշխող թիմում Թբիլիսիի գործող քաղաքապետի ապագա գործունեության վերաբերյալ քննարկումներ են ընթանում հենց վերոնշյալ պաշտոնի առնչությամբ:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Նարմաիան լինելու է հանձնաժողովի ղեկավար։ Այս պահին նշված հանձնաժողովը ղեկավարում է Իրինա Միլորավան, ում իրավասություններն ավարտվում են 2019 թվականին:

Ըստ օրենքի՝ վերոնշյալ հանձնաժողովի անդամներին ընտրում է խորհրդարանը, իսկ թեկնածուներին կառավարության համաձայնությամբ ներկայացնում է նախագահը:

Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան  հոկտեմբերի 21-ին։

 

Թողնել պատասխան