«Պեկինի փողոցում իրականացվող վերանորոգման աշխատանքները եզրափակիչ փուլում են»,- կառավարության նիստում այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Նրա խոսքով, հիշյալ փողոցում առաջիկա օրերին կավարտվեն մայթերի վերանորոգման աշխատանքները, ինչից հետո փողոցն ամբողջովին կբացվի տրանսպորտային միջոցների ու հետիոտնի համար:
Ամփոփելով Պեկինի փողոցում անցկացվող աշխատանքները, քաղաքապետ Դավիթ Նարմանիան շնորհակալություն է հայտնել քաղաքացիներից, ովքեր համբերատարություն դրսևորեցին վերանորոգման ողջ ընթացքում:
Նարմանիան հավաստիացրել է, որ քաղաքապետարանի տարբեր ծառայությունների (GWP, «Բեքսի գրուպ») համակարգված աշխատանքի արդյունքում Պեկինի փողոցում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել:
«Առաջիկա օրերին Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը վերջնական տեսքի կբերի հետիոտնային անցումները: Կանաչապատման ծառայությունը ևս աշխատում է, կտեղադրվեն նոր աթոռներ։ Կստանանք հարմարավետ, գեղեցիկ օրինակելի մի փողոց»,- հայտարարել է Նարմանիան: