Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը (ԱԾ) հերքել է տարածված տեղեկատվությունը, ըստ որի, հետևում է օրերս երկիր մուտք գործած Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխել Սահակաշվիլիին:
Ուկրաինայի ԱԾ-ն անհիմն է համարել Սահակաշվիլիի մեղադրանքները, թե հատուկ ծառայության աշխատակիցները իրեն գաղտնալսում են:
«Ուկրաինայի ԱԾ-ն աշխատում է երկրի օրենսդրության տարրին համապատասխան և նման գործողություններ չի իրականացնում առանց դատարանի թույլատվության»,- ասված է ծառայության ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ:
Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում Միխեիլ Սահակաշվիլին տեսաուղերձ էր հրապարակել, որում հայտարարել էր, թե Ուկրաինայի իշխանությունները հետևում են իրեն՝ փորձելով գաղտնալսել ու ներխուժել իր անձնական կյանք: