Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ: Այսօրվանից սկսվում է գիտության, նոր փորձի, նոր ընկերներ ձեռք բերելու գործընթացը, որը հատկապես կարեւոր է նրանց համար, ովքեր այսօր առաջին անգամ են բացում դպրոցի եւ համալսարանի դուռը:
Հավատում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը տասնապատկված էներգիայով կմիանա գիտելիքներ փոխանցելու գործին, ինչն էական նշանակություն ունի հանրության զարգացման համար:
Յուրաքանչյուր քաղաքացու ինտելեկտն ու հնարավորություններն օգտագործելով, պիտի կարողանանք կառուցել ավելի ուժեղ երկիր»: