Վրաստանում տաք եղանակը կպահպանվի մինչև սեպտեմբերի 21-ը: Շրջակա միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումների ծառայության ղեկավար Դոդո Գվազավայի հայտարարության համաձայն՝ տաք օդային հոսանքների ներհոսքի շնորհիվ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում հիմնականում առանց տեղումների եղանակ է սպասվում:
Սև ծովի ծովափնյա գծում ժամանակ առ ժամանակ հնարավոր է ամպամած լինի: Ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի 26-32 աստիճան տաքություն, Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում՝ 32-37: Արևելյան Վրաստանում կլինի 30-35 աստիճան տաքություն, Ստեփանծմինդայում և Գուդաուրիում՝ 24, իսկ Բակուրիանիում, Ծալկայում և Ախալքալաքիում՝ 26-30 աստիճան: