«Վրացիների քայլերթի» առաջնորդ Լադո Սադղոբելաշվիլին պահանջում է սոցիալական ծառայության գործակալության ղեկավար Զազա Սոֆրոմաձեի հրաժարականը:
Սադղոբելաշվիլին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, թե Զազա Սոդրոմաձեն չի կարողանում կատարել իր պարտականությունները:
«Վրացիների քայլերթի» ներկայացուցիչը աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությանն է փոխանցել այն մարդկանց ցուցակը, որոնց, իր խոսքով, անօրինական կերպով զրկել են սոցիալական օգնությունից:
Դրա հետ մեկտեղ, ըստ Սադղոբելաշվիլիի, սոցիալապես անապահով անձինք և անօթևանները պատրաստվում են միանալ «Վրացիների քայլերթի» հայտարարած 500 հոգանոց հացադուլին: