Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է հրաժեշտ տալ պաշտոնին:
«Routers» գործակալությունը տեղեկություն է տարածել, որ հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը հայտնվել են վարչապետի` նախագահի հետ ավելի քան 2 ժամ տևած հանդիպումից հետո: Հիշեցնենք Դավիթօղլուն վարչապետ է դարձել 2014-ին:
Ավանդաբար թուրք նախարարների կաբինետը գլխավորում է իշխող կուսակցության ղեկավարը: Ով կփոխարինի նրան այդ պաշտոնում, դեռևս հայտնի չէ: