Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Աբխազիայում մեկնարկած զորավարժությունները գնահատել է, որպես միջազգային նորմերի խախտում:
Իզորիայի խոսքերով՝ վրացական կողմն այդ զորավարժությունները որպես վտանգ է ընկալում:
«Բոլոր գործողությունները բռնազավթված տարածքներում, հատկապես ռազմական բնույթի միջոցառումները, հակասահմանադրական են, ապօրինի և արժանանում են միջազգային հանրության խիստ քննադատությանը: Մենք այն որպես վտանգ ենք ընկալում և ասում ենք, որ սա միջազգային իրավական նորմերի հերթական խախտում է»,- նշել է Իզորիան: