«Ինչպես երևում է Դավիթ Կեզերաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի հետ հաշտվել է․ Միասին գումար են աշխատում»,- անդրադառնալով «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի հայտարարությանը՝ ասել է «Նոր Վրաստան» շարժման ղեկավար, «Միացյալ ազգային շարժման» նախկին անդամ Գիորգի Վաշաձեն: Հիշեցնենք, որ Մելիան հայտարարել էր, թե Պաշտպանության նախկին նախարար Կեզերաշվիլին իրենց կուսակցության «ամոթալի անդամն է» եղել, թալանելով գումարներ է կուտակել:
«Ես երբեք Կեզերաշվիլիի մասին դրական գնահատականներ չեմ հնչեցրել: Կարծում եմ՝ նման մարդիկ «Միացյալ ազգային շարժման» իշխանության խնդիրն են եղել: Կարող եմ համաձայնել Մելիայի հետ, որ այս մարդը, ինչպես երևում է հաշտվել է Բիձինա Իվանիշվիլիի հետ, միասին գումար են աշխատում: Նման մարդկանց ժամանակը Վրաստանում պետք է ավարտվի»,- հայտարարել է Վաշաձեն:
Վաշաձեն չի բացառել նաև այն, որ «Եվրոպական Վրաստան»-ը ֆինանսավորվում է Կեզերաշվիլիի կողմից։
«Ես ևս նման տեղեկություններ ունեմ: «Եվրոպական Վրաստան»-ին որտեղից այդքան գումար: Ինչպես երևում է երկրպագուներ ունի»,-հայտարարել է Վաշաձեն: