Մահացել է թբիլիսաբնակ հայտնի գեղանկարիչը

Թբիլիսում 66  տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի գեղանկարիչ  Ջովանի Վեփխվաձեն:

Նա հայտնի է  իր թիֆլիսյան վառ պատկերներով, որոնցում ներկայացնում էր ծննդավայրի հին թաղամասերը, իտալական հայտնի բակերը, մարդկանց և ընդհանրապես քաղաքն իր ողջ  կոլորիտով:

Վեփխվաձեն հայտնի էր նաև որպես հայ-վրացական բարեկամության մեծ ջատագով:  Հաճախ մասնակցում էր նմանատիպ քննարկումների, աջակցում ու իր մասնակցությունն ունենում հայ-վրացական մշակութային միջոցառումներին:


artlib_user-5262-photo_imgՀայտնի նկարիչը  նաև  հայկական արմատներ ունի. մայրը` Ելիզավետան, սերում  է  Արևմտյան Հայաստանից Վրաստան տեղափոխված Դեմուրովների գերդաստանից:

Մի քանի տարի առաջ`  Երևանում նկարները ցուցադրելու ժամանակ ցանկություն ունեցավ  սովորել  նաև հայերեն: Այդ մասին նա մի առիթով ասել է.  «Սովորում եմ, բայց պետք է անկեղծ լինել`հայերենը դժվար լեզու  է. դժվար է իտալերենից, ֆրանսերենից ու պորտուգալերենից, որոնց ես տիրապետում եմ: Հետևաբար շատ մեծ առաջընթաց չեմ անկնկալում»:

Թողնել պատասխան