ՌԻԱ նովոստին հաղորդում է, որ Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից 90 մարդ է զոհվել: 71-ը Օահակա նահանգից են: 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է ուրբաթ օրը: Օջախը 33 կմ խորության վրա է: Ցունամիի զգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հաղորդում է, որ երկրաշարժից հետո ցունամիից ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի: