Վրաստանում նոր ուսումնական տարվա մեկնարկին տարրական դասարանների աշակերտներին նորություն է սպասվում։ Կրթության և գիտության նախարարությունը տարրական դասարաններում փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում սեղանի խաղերի մեթոդ կստեղծի: Այս մասին interpressnew լրատվականին տեղեկացրել է նախարարության հիշյալ նախագծի մենեջեր Նինո Ճանտուրիան:
Նրա խոսքով, մեթոդն արտասահմանում փորձված է։ Այն նպաստում է դեռահասների տրամաբանության եւ նորարական մտածելակերպի զարգացմանը: Նախաձեռնությունը փորձնական կերպով է ներկայացվում տարրական դասարաններում սովորող աշակերտների դատին։
Հիշեցնենք, Վրաստանի հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։