Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումը։ Հիշեցնենք՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտարարել է ջրածնային ռումբ փորձարկելու մասին:
Վրաստանի ԱԳՆ-ը տարածած հայտարարության մեջ Կորեայի գործողությունները լուրջ վտանգ է համարում միջազգային անվտանգության համար:
«Վրաստանի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Փհենյանի սադրիչ գործողությունները, միջազգային պարտավորությունների ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի համակարգված խախտումները: Վրաստանի համար, որը միջուկային զենքի չտարածման և փորձարկումների արգելման համաձայնագիրը ստորագրող կողմերից է, անընդունելի է յուրաքանչյուր գործողություն, որը վտանգ է ներկայացնում գլոբալ անվտանգությանը, տարածաշրջանի խաղաղությանն ու կայունության պահպանմանը»,- ասվում է հայտարարության մեջ: