«Թվային դիվանագիտության վարկանիշում» ( «Digital Diplomacy 2016») Վրաստանը զիջում է Հայաստանին:
2016 թվականի վարկանիշային աղյուսակում նախկին Խորհրդային միության երկրներից Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին և Ուկրաինային` 52-րդ տեղում է, Վրաստանը` 65 –րդ, Ադրբեջանը` 73-րդում:
Առաջատարների եռյակում են մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, և ԱՄՆ-ն: Վարկանիշը ներառում է 210 արտգործնախարարություն, 33 սոցցանցի 1098 թվային աղբյուր և այլ ցուցիչներ: Թվային դիվանագիիտությունը համացանցի և ինֆորմացիոն հաղորդակցության տեխնոլոգիաների գործածումն է` դիվանագիտական խնդիրների լուծման նպատակով:
Թվային դիվանագիտության շրջանակներում օգտագործվում է նոր մեդիան, սոցցանցերը, բլոգները, համացանցի նմանատիպ այլ մեդիահարթակները: