Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հնարավոր է համալրվի ևս մեկ կուսակցությամբ: Այս օրերին «Եվրոպական Վրաստան»-ը Դանիայում քննարկում է ԵԺԿ-ին անդամակցելու հարցը:
Կուսակցության առաջնորդները գտնվում են Կոպենհագենում և հանդիպումներ են ունենում ԵԺԿ-ի ղեկավարների հետ: Ըստ կուսակցության՝ հիմնական թեման Վրաստանում տեղի ունեցող գործընթացներն ու նախընտրական միջավայրն է:
«Այս իրողությունը ցույց է տալիս, որ հենց «Եվրոպական Վրաստանն» է համարվում հիմնական ու կարևոր եվրոպամետ ուժ, որի նպատակը Վրաստանի ինտեգրացիան է եվրոպական ընտանիքին»,-հայտարարել է կուսակցության անդամ Գիորգի Կանդելակին: