Զաալ Ուդումաշվիլին արդեն 3-րդ նախընտրական մուլտֆիլմն է հրապարակել (տեսնանյութ)

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից առաջադրված Թբիլիսիի քաղաքապետի  թեկնածու Զալիկո Ուդումաշվիլին նախընտրական արշավի շրջանակներում արդեն երրորդ  տեսահոլովակն է թողարկել: Նախկին լրագրողը բոլոր տեսահոլովակներում ներկայանում է հայտնի ֆիլմի հերոսի՝ անազնիվ դատավորներին, դաժան զինվորներին, խաբեբա առևտրականներին սպանող և  հասարակ մարդկանց պաշտպան Զորրոյի կերպարում:

Առաջին  հոլովակում Զորրո-Զալիկոն Թբիլիսին դարձնում է կանաչ էկոլոգիապես մաքուր քաղաք, երկորդում փրկում մայրաքաղաքն անվերջ խցանումներից, իսկ վերջին հոլովակը քաղաքի ընդհանուր տեսքը պահպանելու և խաղահրապարակներ կառուցելու խոստում ունի:

Թողնել պատասխան