Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գտնում է, որ Եվրամիության կազմում Թուրքիայի համար այժմ տեղ չկա: Հաղորդում է ТАСС գործակալությունը: «Չեմ տեսնում Թուրքիային ԵՄ երկրների շարքում: Երբեք չեմ տեսել»: Ըստ Մերկելի՝ վերջերս Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության փաստին և հարաբերությունների վատթարացմանը Գերմանիան կարող է պատասխանել «տնտեսական միջոցներով»:
Մերկելի կարծիքով՝ Թուրքիան «ջնջվում է» Եվրոպայից. «Ես մտադիր չեմ հիմա խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ»,— ասել է կանցլերը՝ մեկնաբանելով երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարը: