«Այն, ինչ կատարվեց այս ամռանը, ոչ մի տարի չի եղել, եթե չհաշվենք պատերազմի ժամանակ այրված անտառները, այդ պատճառով էլ կասկածներ են առաջանում, որ սա հնարավոր է լինի դիվերսիոն գործողությունների արդյունք. Մենք մեծ կորուստներ ունենք: Ոչնչացել են անտառային ունիկալ տարածքներ»:
Այս կարծիքն է հայտնել Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն՝ Կվիրիս պալիտրա թերթին տված հարցազրույցում: Հարցին՝ արդյոք հնարավոր էր խուսափել այս մասշտաբի կորուստներից, Կալաձեն պատասխանել է, որ կանխարգելում պարզապես հնարավոր չէր:
«Մենք բացառություն չենք կազմում, բոլոր երկրներում հրդեհներ լինում են: Տարերային աղետներ լինում են հաճախ: Հիշենք Պորտուգալիայի ողբերգությունը, երբ ուժեղ անտառում հրդեհը զոհերի պատճառ էր դարձել: Սակայն հաստատում եմ, որ այս ուղղությամբ մենք աշխատելու շատ բան ունենք: Ստեղծված իրավիճակը շատ բան պարզեց, օրինակ այն, որ տեխնիկայի և համապատասխան հագեցվածության վրա մենք չպետք է խնայենք»,-ասել է Կալաձեն: