«Սուխիշվիլի» հանրահայտ անսամբլն իր պաշտոնական էջում գրել է, որ հրաժարվում է Ռուսաստանի դաշնությունից ստացած հյուրախաղերի առաջարկից:
«Մենք հրաժարվում ենք Ռուսաստանի՝ առավել ևս նրա կողմից բռնակցված տարածքներից ստացած առաջարկներից: Այսօր մեզ հետ կապ են հաստատել Ղրիմից: 2007-ից մինչև 2014-ը մենք ամեն տարի համերգներ են ունեցել Ղրիմում: Այս անգամ մեզ ուղարկված հրավերին ուղղակի պատասխանում ենք՝«Սուխիշվիլին» ասում է ոչ Ռուսաստանի բռնակցված տարածքների հյուրախաղերին: Փառք Ուկրաինային, փառք հերոսներին»:
Գրառման տակ երկխոսություններում քաղաքացիներից մեկի նկատառմանը, թե սա միջամտություն է քաղաքականության մեջ, ինչի իրավունքը մշակույթը չունի, «Սուխիշվիլիից» պատասխանում են. «Այո, մշակույթը մշտապես կապված է քաղաքականության հետ: Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը մեր թշնամին է, և ընդհանրապես, Ռուսաստանը մեծ չարիք է: Եթե դուք այլ կերպ եք մտածում, կարող եք ինքներդ երգել-պարել Մոսկվայում»: