Սեպտեմբերի 5-ին կմեկնարկի Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Խորհրդարանի օրենսդրության համաձայն, աշնանային նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: Նստաշրջանի բացումը բյուրոյի նիստի ձեւաչափում է ծրագրված:
Սակայն, խորհրդարանը մեկ ամիս՝ մինչեւ տեղական ինքնակառավարման ընտրությունները, լիագումար նիստեր, հավանաբար, չի անցկացնի՝ հաշվի առնելով օրենսդրությունը, ըստ որի՝ խորհրդարանական, նախագահական կամ ՏԻՄ ընտրություններից առաջ մեկ ամսվա ընթացքում նիստեր տեղի չեն ունենում:
Աշնանային նստաշրջանի գլխավոր թեման Սահմանադրության մեջ ծրագրված փոփոխություններն են, որոնք 3-րդ ընթերցմամբ պիտի քվեարկության դրվեն: Սահմանադրական փոփոխությունները հավանաբար կհաստատվեն հոկտեմբերին: