«Դժվար է լիարժեք տոնել Զիված ուժերի 25-ամյակը, երբ երկրի մի մասը դեռևս օկուպացված է»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին:
Շնորհավորելով Զինուժի 25-ամյակի առիթով` նա ընդգծել է, որ սա այն օրն է, երբ ողջ Վրաստանը միասնական է.
«Այս 25 տարիները երկրի պատմության մեջ լի էին հաղթանակներով, հաջողություններով, ցավոք` նաև պարտություններով: Մեծ ցավ և ողբերգություն է եղել: Մեր երկիրն ամբողջական չէ, սակայն այդ առաքելությունը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրին ավելի է ուժեղացնում, քանի որ հայրենիքի առջև պարտքը քաղաքական գործիչները, զինվորականները, քաղաքացիները դեռ պետք է կատարեն: Դա ամենապատվավոր պարտքն է` մեր հայրենիքի պաշտպանությունը, միասնությունն ու խաղաղության ապահովումը: 25 տարիները բավական չէին, որ Վրաստանի կառավարությունը հպարտությամբ հայտարարի, թե մենք ունենք զինուժ, որը կարող է կատարել այդ առաքելությունը»,— ասել է Ուսուփաշվիլին:
Ըստ նրա` Վրաստանի ԶՈՒ Վրաստանի պատմության մեջ տարիների ընթացքում աչքի են ընկել հաղթանակներով, և այսօր անհրաժեշտ է ունենալ կազմակերպված, միասնական, պետականորեն տրամադրված զինուժ, և այս նպատակին հասնելու համար դեռ շատ բան կա անելու:
Լուսանկարը` Դ. ՈՒսուփաշվիլիի ֆեյսբուքյան էջից