Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի մշակութային ժառանգության եւ հուշարձանների պաշտպանության բաժնի ղեկավար Նելի Թաբուևայի հայտարարությամբ, Ցխինվալիում, 2009 թվականին «Պոդմոսկովիե» ռեստորանի շինարարության ընթացքում 2000-ից ավելի միավոր մշակութային ժառանգություն ոչնչացվել է:
«Լիովին պատահաբար մեզ հասել է տեղեկատվություն, ըստ որի՝ ռեստորանի շինարարության ընթացում գտնվել են մինչեւ մ.թ.ա 2-3-րդ դարերի ոսկորներ, առարկաներ, որոնք առանց հասկանալու ոչնչացվել են: Հիմա ռեստորանի հարակից տարածքում կսկսվեն հնագիտական աշխատանքներ: Ինչ կհայտնաբերենք, կպահպանենք եւ այն կանցնի մեր բաժնի պաշտպանության տակ»,- ասել է Նելի Թաբուևան:
Նրա խոսքով, նման դեպքեր Հարավային Օսիայում տեղի են ունեցել նաեւ նախորդ տարիների ընթացքում:
«Քաղաքի աշխատակազմի բոլոր ղեկավարներին ուղարկում ենք նամակ՝ խնդրելով, որ ցանկացած օբյեկտի շինարարության համար հարկավոր է մեր կողմից թույլատվություն ստանալ: Սրա հետ մեկտեղ, ուղարկում ենք բոլոր շրջանների մշակութային ժառանգության ցանկ: Չնայած, ինչպես ընդունված է, այս նամակները կողքի են դրվում ու մոռացվում»:
Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության տարածքում մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերի մասին օսական լրատվամիջոցները գրել են նաեւ նախորդ տարիների ընթացքում: