Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թբիլիսիի Գուդուշաուրիի հիվանդանոցում բուժվող սահմանային ոստիկանության օդաչուների հետ: Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, վարչապետը անձնակազմի անդամներին պրոֆեսիոնալիզմի եւ արված աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել ու առողջություն մաղթել:
Նախարարության տեղեկատվությամբ, բուժհաստատությունում օդաչուներին դիմավորել են առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն եւ ՆԳ փոխնախարար Դավիթ Վարդիաշվիլին` անձամբ ծանոթանալով վիրավորների առողջական վիճակին:
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության 4 աշխատակից հետազոտություն անցնելուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Նրանցից ոչ մեկը չի ունեցել լուրջ վնասվածքներ։
Հիշեցնենք` նախորդ օրը Բորջոմիի անտառում ջուր հավաքելու ընթացքում ընկել էր Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռը: