Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները երկու օրով փակել են վարչական սահմանը, այս մասին տեղեկացրել է «Սպուտնիկ» լրատվական ծառայությունը։
«Հարավային Օսիայի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Միխեիլ Շաբանովը նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից մինչև օգոստոսի 27-ը փակ կլինեն Վրաստանի հետ պետական անցակետերը»,- ասված է դե ֆակտո նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչման 9-րդ ամյակն են նշել և տոնական միջոցառումները դեռևս շարունակվում են: