Բորջոմիի անտառի հրդեհը մարել չի հաջողվում (Տեսանյութ)

Վրաստանի տարածաշրջանի  զարգացման նախարարության տվյալով՝ Բորջոմիում 100 հա անտառածածկ տարածք հրդեհի բաժին է դարձել:

Հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարում՝ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ օդուժի կողմից:  1500 փրկարար, 60 միավոր տեխնիկա՝ վրացական կողմից, 25 միավոր՝ հարևան պետությունների, 5-րդ օրն է պայքարում են կրակի դեմ: Մարման աշխատանքներին խոչընդոտում է բարդ ռելիեֆը, օջախների անհասանելիությունը: Օրվա երկրորդ կեսին քամին կրկին դժվարություններ է ստեղծել փրկարարների համար:

21125316_1176589885776342_3622213489121871902_oԿրակի հիմնական օջախը Բորջոմիի հանգստավայրից 11 կմ հեռավորության վրա է, Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ հանգստացողներին վտանգ չի սպառնում: Իրավիճակը վերահսկվում է, բնակելի գոտու ուղղությամբ կրակի տարածման վտանգ չկա: Հիշեցնենք ՝ նախօրեին ուժեղ քամին կրակի նոր օջախներ էր ավելացրել: Քամու և վատ տեսանելիության պատճառով մինչև լուսաբաց դադարեցվել էր ուղղաթիռների աշխատանքը:

21077701_1176590002442997_1785051594183001124_n

Վրաստանի կառավարությունը հատուկ  հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հրդեհի հետևանքները վերականգնելու և անտառավերականգնողական աշխատանքների նպատակով հատուկ հաշվեհամարներ են բացվել: Ֆինանսական աջակցության պատրաստակամություն են հայտնել գործարար և բանկային ոլորտի ներկայացուցիչներ:

Բորջոմիի ազգային այգին  ամենամեծերից է Եվրոպայում՝ 5,3 հազար քկմ տարածքով, ինչը Վրաստանի ընդհանուր տարածքի 7,6%-ն է:

Տեսանյութը և լուսանկարները՝ Վրաստանի ՆԳՆ-ի էջից

Թողնել պատասխան