Մայրուղու` 12 կմ երկարությամբ, 4 ճանապարհային գոտուց բաղկացած Ագարա-Զեմո- Օսիաուրիի երկայնքով անցնող ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:
Այսօր Վրաստանի ճանապարհային վարչության ու Համաշխարհային Բանկի (ՀԲ) ներկայացուցիչների այցելել են շինհրապարակ: Վարչության անդամները տեղեկացրել են, որ ՀԲ-ի ներկայացուցիչները արդեն մի քանի օր է` վերահսկում են մայրուղու շինարարության գործընթացը:
Հիշեցնենք, որ ՀԲ-ը ակտիվորեն ներգրավված է Արևելք-Արևմուտք ավտոմայրուղու ֆինանսավորման գործում և ընդհանուր առնմամբ ճանապարհի զարգացման համար առաջարկել է հատկացնել 367 մլն. դոլարի ներդրում:
Հավելենք, որ աշխատանքներն իրականացվում է «Black Sea Group» շինարարական ընկերության և Քուվեյթի «Copri» շինարարական ձեռնարկության համատեղ ուժերով: Տեղեկացնում է http://agenda.ge/ ն: