Բորջոմիի կիրճում կրակի մարման աշխատանքներում այս պահի դրությամբ ներգրավված է 1500 մարդ, այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի և բնական պաշարների պաշտպանության նախարարությունը:
«Առավոտյան աշխատանքները վերսկսել են 6 ուղղաթիռ, հրշեջ-փրկարարներ, անտառապահներ, ոստիկաններ: Ամբողջ գիշերվա ընթացքում ծանր տեխնիկա է աշխատել»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախարարության տեղեկատվությամբ՝ կրակի մարման աշխատանքներին մասնակցում է 2 վրացական, 1 ադրբեջանական, 1 բելառուսական և 2 թուրքական ուղղաթիռ, ինչպես նաև 1 թուրքական ինքնաթիռ: