Վրաստանի TBC բանկի դիտորդական խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն համացանցում տեսաուղերձ է տարածել, որտեղ նշվում է, որ TBC group-ը «Բորջոմի» ընկերության հետ համատեղ պատրաստվում են վերականգնել այրված անտառը:
«Այրվում է մեզ համար շատ կարևոր և յուրահատուկ Բորջոմիի անտառը: Իրավիճակից ելնելով՝ TBC group-ը «Բորջոմի» ընկերության հետ մեկտեղ պատասխանատվություն է վերցնում այրված անտառի շուրջ 10 հեկտարն ամբողջովին վերականգնել: Կոչ եմ անում բոլոր ընկերություններին և գործարարներին միանալ մեզ, որպեսզի բոլորս միասին կարողանանք վերականգնել այս յուրահատուկ բնությունը, որն այսօր ոչնչանում է աղետի հետևանքով: Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մենք դա կարող ենք անել»,-հայտարարել է Խազարաձեն։