Վրաստանի ազգային բանկի մասին օրենքի շրջանառությունից շուրջ երկու ամիս անց ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն արդեն գրանցել է այս օրենքի 246 խախտում։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից գործող օրենքի համաձայն՝ Վրաստանի տարածքում տնտեսվարողները գործարքներ պետք է կատարեն միայն լարիով։
Այսպիսով, ըստ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալների՝ արձանագրված 246 խախտումից 208-ի դեպքում նախազգուշացում է արվել, իսկ 36-ը տուգանվել է 1000 լարիով։ Երկու գործի դեպքում էլ երկրորդ անգամ օրենքը խախտելու համար տնտեսվարողները տուգանվել են 5000 լարիով:
Խախտումները հիմնականում գրանցվել են զբոսաշրջության եւ շինարարության ոլորտներում:
Լարիով աշխատելու պարտավորությունը պետության «ապադոլարայնացման» քաղաքականության մի մասն է։
Պետությունը նաև առանձնացնում է 13 դեպք, երբ արտարժույթով գնահատումը խախտում չի համարվում։ Բացառությունները հիմնականում վերաբերում են զբոսաշրջությանը, ֆինանսական եւ էներգետիկ ոլորտներին։