Բելառուսից ուղարկված բեռնատար ուղղաթիռն օգոստոսի 23-ի առավոտյան սկսել է Բորջոմիում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
Բելառուսից МИ-26 մակնիշի բեռնատար ուղղաթիռը հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով ուղարկվել է Վրաստանի խնդրանքով:
Դրա հետ մեկտեղ փրկարարական աշխատանքներին առավոտից մասնակցում են Ադրբեջանից և Թուրքիայից ուղարկված ուղղաթիռները:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ այսօր սպասվում է ևս մեկ (15 տոննա տարողությամբ) ուղղաթիռ Ադրբեջանից:
Հատկանշական է, որ հրդեհի մարման նպատակով Հայաստանից ուղարկվել է 13 միավոր ծանր տեխնիկա և 65 հրշեջ փրկարար: