Մայիսի 3-ին Վրաստանի Արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) է փոխանցել 2016 թվականի մայիսի 1-ի դրությամբ հաստատված ընտրողների տվյալները:
Այս մասին հայտարարում է Վրաստանի արդարադատության նախարարությունը: Ըստ այդ տվյալների` Վրաստանում մայիսի 1-ի դրությամբ ընտրողների թիվը կազմել է 3 մլն. 530 հազար:
Հրապարակված ցուցակներում ընդգրկված են նաև Վրաստանի և նրա կողմից չվերահսկվող տարածաշրջանների բնակիչները, արտասահմանում գտնվող այն չափահասները, ովքեր համարվում են Վրաստանի քաղաքացիներ, նաև բոլոր նրանք, ովքեր երկրում գրանցված են առանց հասցե:
Վերջին 3 տարիների ընթացքում ընտրողների տվյալների բազայի բարելավման նպատակով` հիմնարար բարեփոխումներ են իրականացվել: Մասնավորապես 1,5 միլիոն բնակիչ կենսաչափական տվյալներով կամ այսպես ասած` բիոմետրիկ փաստաթուղթ է ստացել, դրանցից 750 հազարը տրվել է անվճար: