Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն անդրադարձել է Ղրիմ ուղարկված աշակերներին, որոնք «Արտեկ» կենտրոն են ուղևորվել ռուսերեն լեզուն բարելավելու համար:
«Ցավալի է, որ դպրոցի աշխատակազմը կամ մեկ կոնկրետ ուսուցիչ անտեղյակ որոշում է կայացրել, ինչի պատճառով դպրոցի աշակերտները հայտնվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում: Մեր իշխանությունների դիրքորոշումը հստակ է և դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն ու ևս մեկ անգամ հայտնում ենք մեր հստակ դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ: Կոչ ենք անում բոլոր դպրոցների աշխատակազմերին և ուսուցիչներին՝ հետագայում առավել շատ տեղեկատվություն ստանալ և գիտակցված որոշում ընդունել: Վրացական կողմն արդեն համապատասխան կապի մեջ է ուկրաինական կողմի հետ»,- ասվում է հայտարարության մեջ: