Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կարծում է, որ Բորջոմիի անտառում «երեկոյան իրավիճակն առավել դրական կլինի»:
Կվիրիկաշվիլին, ով այժմ գտնվում է աղետի գոտում, հայտարարել է, որ տեղում աշխատում է 3 ուղղաթիռ: Նրանցից մեկն ադրբեջանական է:
«Երկու ուղղաթիռ կմիանա մոտ ժամ-ժամ ու կեսից: Բացի դրանից, աշխատում են հրշեջ-փրկարարներ, տեխնիկան մոբիլիզացված է արհեստական ջրամբար ստեղծելու համար,- հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով,-Թուրքիայում ուժգին քամու պատճառով, ուղղաթիռները չեն կարողացել գալ, իսկ հիմա ճանապարհին են»:
Նշենք, որ ըստ անտառային գործակալության պետի՝ օգոստոսի 20-ին Բորջոմիի անտառում բռնկված հրդեհն այրել է ավելի քան 12 հա անտառ: